Իշխանությունները բացահայտում են ներդրվածներին։ «Ավտոմատով պերեվառոտ անող» Ռոբերտ Քոչարյանի «աջակցին» բաց են թողել, իսկ TV 5-ի սեփականատեր Արմեն Թավադյանին ձերբակալել են։

Այսօր նաև բոլշևիկյան ոճի հարձակում էր կազմակերպվել Գագիկ Ծառուկյանի բիզնեսի դեմ։ Բռնություն է կիրառվել «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցների դեմ։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է սպասվում սրանից հետո բիզնես ու ներդրումային դաշտում, անվտանգության ու հանրային ոլորտներում։

Կլիենտը հուզվում է, կլիենտը նյարդայնանում է, կլիենտը անտանելի է դառնում, կլիենտը առաջնորդվում է «Կա՛մ ես կլինեմ Հայաստանի ղեկավար, կա՛մ Հայաստանը չի լինի» կարգախոսով։

Սրա՞ համար էր հեղափոխությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել