Tert.am Life-ը գրում է.

Դերասան Բեն Ավետիսյանն առաջին անգամ խախտել է անձնական կյանքի մասին լռությունն ու հրապարակայնորեն սեր խոստովանել դիմահարդար Դիանա Տոնոյանին՝ այսպիսով խոսելով անձնական կյանքի մասին:

Tert.am Life-ի հետ զրույցում Բենը պատմել է իր ու Դիանայի սիրո պատմության, նրա ուշադրությանն արժանանալու համար տեսահոլովակում նկարահանվելու առաջարկ անելու և հարաբերություններն օրինականացնելու մասին, ինչպես նաև լուսանկարներ է տրամադրել սիրելիի հետ:

Պարզվում է՝ դերասանը սիրահարվել է առաջին հայացքից, իսկ Գևորգ Սիրեկանյանի տեսահոլովակը, որտեղ նա և Դիանան նկարահանվել են որպես սիրահար զույգ, պատրվակ է եղել սիրելիի հետ ծանոթանալու համար:

«Նախքան տեսահոլովակը ես տեսա իրեն փողոցում և առաջին հայացքից սիրահարվեցի: Հետո ընդհանուր ծանոթների միջոցով գտա նրան: Դիանայի հետ խոսելու միակ առիթը տեսահոլովակում նկարահանվելու առաջարկն անելն էր: Իրականում այդ ամենը ծրագրված էր»,- խոստովանեց դերասանը:

Այս տեսահոլովակը, սակայն, միակ աշխատանքն է, որտեղ Դիանան ներկայացել է որպես մոդել: «Հետագայում Դիանան մասնագիտացավ դիմահարդարման մեջ: Այժմ իր առաջնային մասնագիտությունը դա է»,- պարզաբանեց դերասանը:

Թե ինչով աղջիկն առաջին իսկ հայացքից գրավեց դերասանին, նա պատասխանեց. «Անծանոթ մարդուն միշտ էլ սիրահարվում ենք իր գեղեցիկ լինելու համար: Ինձ հետ էլ այդպես եղավ, հետո բացահայտեցի նույնքան գեղեցիկ ներաշխարհ, որին սկսեցի սիրահարվել ամեն օր»:

Բենի խոսքով՝ Դիանան աղջկա իր իդեալն է: «Նրան հանդիպելուց հետո կյանքս միայն դեպի լավն է փոխվել»,- ընդգծեց նա:

Գարնանը Tert.am Life-ին տված հարցազրույցում դերասանն ասել էր, որ անձնական կյանքի մասին կխոսի այն ժամանակ, երբ լուրջ ու վստահ քայլ կանի: Բենի խոսքով` խնդիրը ոչ թե հարաբերությունների լուրջ կամ անլուրջ լինելն է, այլ երկկողմանի հստակ որոշումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել