Մենք միշտ հիացմունքով ենք նայում գեղեցիկ երեխաներին։

Այժմ համացանցում ավելի ու ավելի շատ ծնողներ են հրապարակում իրենց երեխաների հաճելի լուսանկարները։

Այդպիսի էջերի հայտնիությունն անսահման արագությամբ է աճում։

Դրա հետ մեկտեղ՝ իրենց անսովոր գեղեցկությամբ ավելի շատ ուշադրության են արժանանում հենց խառը ընտանիքների երեխաները։

Այդ քայլին է գնացել նաև Քեյսի Հարպերը, ով հրապարակել է իր սիրունիկ աղջկա լուսանկարը։

Նա այս տարվա աշնանն է սկսել վարել ինստագրամյան էջը, բայց փոքրիկ Մալեայի լուսանկարները պարզապես պայթեցրել են համացանցը։

Օգտատերերը հիանում են նրա գեղեցկությամբ՝ նշելով, որ նա իսկ և իսկ կենդանի տիկնիկ է։ Իսկ գաղտնիքը խառնամուսնական ընտանիքն է. աղջնակն ունի աֆրոամերիկյան, ֆրանսիական, սկանդինավյան, լեհական, անգլիական և իռլանդական արմատներ։

Իսկ ահա նրա ծնողները՝ Քեյսին և Սթիվը ունեն սովորական՝ ոչնչով ուշադրություն չգրավող արտաքին։ Բայց ինքը Մալեան ունի մաշկի գեղեցիկ գույն, շքեղ մազեր և գրավիչ աչքեր, որոնք նրան նրբություն են հաղորդում ու տիկնիկի նման դարձնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել