Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Ելենա» ֆիլմը ընդգրկվել է վերջին տասնամյակի լավագույն 50 ֆիլմերի ցանկում, որ կազմել է Rolling Stone ամսագիրը։

Սա ռուսական միակ ֆիլմն է վարկանիշային այս աղյուսակում։ 2011 թվականին նկարահանված ընտանեկան ճգնաժամի մասին այս դրաման 42-րդ տեղում է։ Վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Լուսնի լույսը» դրաման, երկրորդ տեղում «Սոցիալական ցանցն» է՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուքերբերգի մասին, երրորդ տեղում՝ «Կորպորացիա «Սուրբ շարժիչները»» (2012)։

Վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում են հայտնվել նաև «Պատանեկություն», «Թոնի Էրդման», «Վարպետը», «Ռոմա», «Խելահեղ Մաքսը․ Կատաղության ճանապարհ», «Քերոլ» ֆիլմերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել