Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ չի ճանաչում «գողական օրենքները» և պատմել է, որ իրեն հաջողվել է մեկ արտահայտությամբ հանրապետությունն ազատել գողական բարքերից և օրենքով գողերից, հայտնում է rambler.ru-ն:

Կադիրովի խոսքերով, նա հավաքել է Չեչնիայի գողերին և ասել, որ թողնեն գողական գործերը՝ հավելելով, որ հանրապետությունում «ավելի լավ օրենքներ» են գործում: Չեչնիայի ղեկավարը համոզված է, որ այս խոսակցությունն արդյունավետ է եղել:

Չեչնիայի առաջնորդը մամուլի ասուլիսի ժամանակ նաև ասել է, որ նախատեսում է իր քաղաքական կարիերան ավարտել հենց Չեչնիայում և երբեք չի խնդրել որևէ այլ, այդ թվում՝ դաշնային պաշտոնի անցնելու համար: Իսկ այժմ նա իր թիվ մեկ խնդիրն է համարում տարածաշրջանում գործազրկության խնդրի լուծումը, հայտնում է vesti.ru- ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել