Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-նի տեղեկություններով՝ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն և այս պահին գտնվում է այնտեղ։

Թե ինչ կարգավիճակով, ինչ գործի շրջանակում է Թավադյանը հրավիրվել ծառայություն, այս պահին հայտնի չէ։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջյանը նշեց, որ այս պահին չեն մեկնաբանում։ Տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։

Փաստաբան Վահե Եփրիկյանը  «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Թավանդյանին բերման են ենթարկել ժամը 14.00-ի սահմաններում և մինչ այս պահը վերջինս գտնվում է ՀՔԾ-ում՝ հարցաքննության։
Հարցին, թե արդյո՞ք հայտնի է, թե ինչ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվում Թավադյանը, Եփրիկյանը պատասխանեց, որ նման տեղեկատվություն չունի։

Նշենք, որ ՀՔԾ-ում է քննվում Ռ.Քոչարյանի ենթադրյալ աջակցի կողմից «Մարտի 1»-ի քրեական գործով տուժողին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել