Hraparak.am-ը գրում է.

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանից, որն այսօր հրավիրված համաժողովի ընթացքում թվարկում էր Նիկոլ Փաշինյանի իշխանության ձախողումներն ու չկատարած խոստումները, Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե կա՞ն հաջողություններ ու ձեռքբերումներ, որոնք կարող է ինքը մատնանշել։ Թե՞ ամեն ինչ վատ է։ Պարզվում է՝ կան, բայց այդ բոլորը, ըստ Թևանյանի, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի են։

«Ունենալով այսպիսի իշխանություն, որը «նռնակը ձեռքին՝ չգիտես երբ կնետի», այսպիսի առաջին դեմքի պարագայում ապահովել մակրոտնտեսական կայունություն,դա հսկայական ձեռքբերում է Հայաստանի Հանրապետության համար, որը կատարվել է ի հեճուկս վարչապետի։ Երկրորդ ձեռքբերումը՝ մենք խուսափել ենք պատերազմից այն դեպքում, երբ վարչապետը, իր չիմացության պատճառով պրոբլեմներ է առաջացրել ղարաբաղյան բանակցային գործընթացքում»,-ասաց Թևանյանը՝ հիշեցնելով Փաշինյանի հակասական հայտարարությունները Արցախի մասով։

Ըստ Թևանյանի՝ ի հեճուկս վարչապետի մենք դեռևս ունենք Ազգային անվտանգության ծառայություն, որի դեմ լրջագույն հարձակում է սկսվել։ «Եվ սկսվել է բաց, օտարերկրյա գործակալական ցանցի և թուքական հինգերորդ շարասյան միջոցով։ Ի հեճուկս վարչապետի՝ մենք դեռևս ունենք ոստիկանություն։ Ի հեճուկս վարչապետի՝ մենք ստացել ենք սահմանադրական դատարան, որին մենք միշտ քննադատել ենք և որը հիմա գործադիրից հաստատ անկախ է գործում։ Ի հեճուկս վարչապետի՝ մենք ունենք դրական ձեռքբերում, մենք տեսանք, որ կան արժանապատիվ և օրինապաշտ դատավորներ»,-Փաշինյանի իշխանության օրոք տեղի ուենցած ձեռքբերումները շարունակեց թվարկել Անդրանիկ Թևանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել