Panorama.am-ը գրում է.

Զոհվածների մայրերը բողոքի հերթական ակցիա են իրականացնում «Եռաբլուր» պանթեոնում։ Նրանք կառավարությունից  ուշադրություն են պահանջում են իրենց հանդեպ։

«Բոլորին ուշադրություն են դարձնում, աշխատավարձեր են բարձրացնում, բայց զոհվածների ընտանիքներին ոչ մի հարցով չեն մոտենում։ Իմ ամուսնուն մոխիր դարձած տվել են, ու ոչ մի հարցով իմ ընտանիքին չեն մոտեցել»,- նշում է նրանցից մեկը։

«Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանի խոսքով, իրենք բազմիցս դիմել են կառավարությանը՝ ակնկալելով աջակցություն զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Նա նշում է, որ կառավարությունն իրենց պահանջին տեղյակ է, սակայն արձագանք չի եղել։

«Վարչապետը օգնականին հանձնարարեց, որ սուղ ժամանակահատվածում այս հարցին լուծում տա, այն տևեց ուղիղ 2 ամիս, իսկ մենք մնացինք անպատասխան։ Ես պարոն Ղամբարյանի հետ խոսել եմ, սակայն նա ասել է, որ պատասխան չունի։ Այսինքն՝ վարչապետը մերժել է, իսկ նրա օգնականը իրավասու չէ բարձրաձայնելու այն։ Ես ուզում եմ մեր ժողովրդին ասել, որ նա մերժված է»,-«Եռաբլուր» պանթեոնում նշեց Սաթիկ Խլղաթյանը։

«Մենք հույս ունեինք, որ կառավարությունը վերջ ի վերջո կհասկանա, որ պետության տերն այս մարդիկ են, ոչ թե իրենք։ Պետության տերերը «Եռաբլուրում» պառկած տղաներն են, նրանց արյան շնորհիվ է ձեռք բերվել էս անկախությունն ու խաղաղությունը։ Շատ վիրավորական ա, որ վարչապետը չանդրադարձավ էս ընտանիքներին»,-ասացին նրանք։

Խլղաթյանի խոսքով, պետության համար իրենց կյանքը տված տղաների ընտանիքներին կառավարությունն արհամարհում է. «Էն, որ գլուխները բարձր գալիս են «Եռաբլուր», թող չգան, չե՞ն ամաչում էստեղ մտնելուց։ Չեն վախենո՞ւմ Աստծուց, էս տղերքը Աստված են՝ գիտակցաբար գնացին մահվան»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել