SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները ՝ քննչական վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի ու քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել են Մասիսում աղմկահարույց ու դաժան սպանություն կատարող կասկածյալին:

Ոստիկաններն ու քննիչները եղել են 2 տասնյակից ավելի հասցեներում, այդ թվում՝ Մասիսին հարակից գյուղերում: Բերման Է ենթարկվել կասկածյալ, Մասիսի քաղաքի բնակիչ, 17-այմա Սարգիս Գ.-ն:

Սպանությունը տեղի է ունեցել ժամը 17:30-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում գտնվող թիվ 1 հիմնական դպրոցի ձախակողմյան հատվածին կից ԽՍՀՄ տարիներին կառուցված, սակայն այժմ չգործող գորգագործական ֆաբրիկայի տարածքում: Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կասկածյալ Սարգիս Գ.-ն ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել