«Ադեկվադ»-ի` երեկվա խաղաղասիրական նախաձեռնությունը Բաղրամյան 26-ի դիմաց բավականին ուշագրավ սոցիալական վիճակագրություն է հավաքել: Դրա տեսահոլովակը աննախադեպ շատ դիտումներ է հավաքել: Էս պահի դրությամբ կա մոտ 60 հազար դիտում, որի ոչ ավել, քան 10 հազարն է իրական, ու խնդիրը ստեղ գովազդը չէ: Բանն այն է, որ այն դարձել է ֆեյքային հարձակման թիրախ: Մի քանի հազար ֆեյք մեկ օրվա մեջ մտել, տարատեսակ անբովանդակ, քֆուրախառը մեկնաբանություններ են գրել, դրանցից ամենաբովանդակալիցները մեզ կոչ էին անում մեկնել Արցախ (ստեղ աշխարհի ամենամեծ ֆեյսփալմը պատկերացրեք): Կարծում եմ՝ կարիքը չկա բացատրելու, թե որն էր պատճառը, որ այդպիսի մոբիլիզացիա էր հայտարարվել: Մենք կպել էինք սրբերի սրբոց, «թավշյա հեղափոխություն» պրոյեկտի տեղական մենեջերին: Նա մեզ երբեք չի ներելու դեռ 2008-ի մարտին ընդառաջ երկրից թռած իր պրոտեժե Ալան Գոգբաշյանի տրիումֆալ վերադարձի ծրագրի խափանումը, ուր մնաց ների իր անձնական դիրքերի տրված զարկերը: Բայց անձամբ ինձ համար սա զավեշտալի է ու մի փոքր էլ վիրավորական կամ, ավելի շուտ, «աբիդնի»:

Զավեշտալի է, որովհետև եքյա համաշխարհային ֆինանսական էլիտայի տասովչիկներից մեկը հանդիսացող մարդուն թվում է, որ ֆեյսբուքյան գրոհներով մեզ կարող է շարքից հանել կամ վախեցնել... Իսկ մյուս կողմից «աբիդնի» է, որովհետև ում ասես, զախոդվել են, պաշտոնով կամ, վերջին վարիանտ, փողով առել են, իսկ ինձ նույնիսկ չեն փորձել: Մարդ ես, կարող ա ծախվեի... Ես հո գիտեմ՝ էդ ֆեյքային ֆաբրիկաներ պահելն ինչ արժի, առավել ևս՝ գիտեմ, թե «Բրիթիշ Փեթրոլիում»-ի գազատարներն ու նավթատարերն ինչ արժեն, գիտեմ նաև` ինչ արժե հայկական ատոմակայանի փակման հարցը:

Պարզ ա, չէ՞, որ մեր խաղաղասիրական մղումները գնալով միայն աճելու են: Ինչո՞վ ա էս մարդը մտածում՝ չգիտեմ... Իմիջիայլոց, երեկ մատակարարված բարելները կա՛մ պիտի ընդունես ու հանդիպակաց քայլ անես մեզ ընդառաջ, կա՛մ էլ հետ ենք պահանջելու թե´ բոչկեքը և թե´ դրանց միջի 500 լիտր բենզինը, ու չլնեմ-չիմանամ՝ մի լիտր պակաս լինի, տեղում հաղորդում եմ տալու ոստիկանություն, հետո՝ ՀՔԾ, հետո՝ դատախազություն, հետո՝ ԱԱԾ, հետո՝ դատարաններ... Նենց որ, մեզ կա՛մ պիտի առնեք, կա՛մ խփեք, կա՛մ էլ գնաք մեր ուրվագծած խաղաղության ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել