Կալիֆոռնիայում հատուկջոկատայինների հանդերձանքով, զինված մարդիկ շրջափակման մեջ են առել ռուս ռեփեր Տիմատիին իր իսկ ռեստորանում: Նրանք ներխուժել են ռեստորան՝ բարձրաձայն տալով երգչի անունը, այնուհետև ստիպել են նրան պառկել գետնին:

Այս մասին գրում է ռուսական 360 հեռուստաալիքը՝ նշելով, որ այդ ամենը կատակ է եղել, որը պատվիրել էին Տիմատիի ընկերները: Զինված մարդիկ՝ հատուկջոկատայինների հանդերձանքով, ստուգում են իրականացրել և նրա մոտ գումար ու հրազեն են հայտնաբերել: Ավելի ուշ պարզվել է, որ դրանք միտումնավոր են երգչի մոտ դրել:

Ողջ գործողությունը 30 վայրկյան է տևել: Նշվում է, որ ռեփերն ավելի ուշ կատակի տեսանյութը հրապարակել է սոցցանցում՝ խոստովանելով, որ միանգամից գլխի չի ընկել, որ այդ ամենը կատակ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել