Լեհական Կրակով քաղաքում շինարարները շենքի նկուղում 10 հազար հնագույն մետաղադրամ են գտել, որոնց արժեքը գրեթե 400 հազար ֆունտ ստեռլինգ է, հաղորդում է Daily Mail-ը:

Շինարարները վերանորոգման աշխատանքներ են իրականացրել այն շենքում, որը 200 տարի առաջ պատկանել է վանական միաբանությանը: Նկուղում հայտնաբերված պղնձե մետաղադրամները դակվել են Լեհաստանի արքա Ստանիսլավ Ավգուստ Պոնյատովսկու օրոք: Նա գահակալել է XVIII դարի վերջին: Հնագույն գանձը պահվել է քաթանե պարկերում, որոնք ժամանակի ընթացքում քայքայվել են:

Փորձագետների կարծիքով, այդ ժամանակահատվածի յուրաքանչյուր մետաղադրամի արժեքը կարող է հասնել 40 ֆունտի: Գանձը հանձնվել է Կրակովի Հնագիտական թանգարանի ներկայացուցիչներին: Նրանք կփորձեն պարզել, թե ինչպես են մետաղադրամներով լի պարկերը հայտնվել այդ շենքի նկուղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել