Անգլիայի Լեսթերշիր կոմսության Աշբի-դե-լա-Զոուչ քաղաքում տարրական դպրոցի քարտուղարուհի Միշել Պիդքոկը մի ամբողջ կարողություն է գողացել և վատնել ճանապարհորդությունների վրա, հաղորդել է Leicester Mercury պարբերականը:

Պիդքոկը տարրական դպրոցում աշխատել է 2008-ի հունվարից մինչև 2018-ի հունիսը և զբաղվել է դպրոցի հաշիվներով: Անցած հինգ տարիների ընթացքում նա ընդհանուր առմամբ 84.3 հազար ֆունտ է յուրացրել՝ կեղծ հաշիվներ ստեղծելով: Նա գողացված գումարները փոխանցել է իր ամուսնու հաշվին և ծախսել պարտքերի մարման, Բրիտանիայում շրջագայության և տան բարեկարգման վրա:

Դպրոցի գումարների հափշտակումը բացահայտվել է Պիդքոկի աշխատանքից ազատվելուց երեք օր անց: Hilltop Outdoor Centre ակտիվ հանգստի կազմակերպիչները կապ են հաստատել դպրոցի հետ և դժգոհել չվճարված հաշվից: Այնուհետև դպրոցի աշխատողները ուսումնասիրել են կատարված գործարքները և նկատել դրամական փոխանցումներ Պիդքոկի ամուսնու հաշվին:

Հարցաքննության ընթացքում քարտուղարուհին խոստովանել է, որ ազատ մուտք է ունեցել ամուսնու հաշվներին և վերջին տարիներին տառապել է դեպրեսիայով:

Միշել Պիդքոկը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, երկու տարվա պայմանական ազատազրկման և 250 ժամ չվճարվող աշխատանքների: Դատավորը նրան պատավորեցրել է 84.3 հազար ֆունտ փոխհատուցում վճարել 28 օրվա ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել