«Ճաշակին ընկեր չկա». մինչ որոշ տղամարդիկ նախընտրում են շիկահերների, մյուսները վստահ են, որ յուրաքանչյուր կին ունի իր թերությունները։ Սակայն կան որոշ որակներ, որոնք առանց բացառության ձգում են բոլոր տղամարդկանց։

Ինքնավստահություն

Տղամարդիկ նախընտրում են ինքնավստահ կանանց։ Այսպիսի կնոջ կողքին գտնվելը մի շարք առավելություններ է խոստանում։ Այսպիսի կանայք կարողանում են ոգեշնչել, թևեր են տալիս, մոտիվացնում են և օգնում են բարդ իրավիճակներում։ Բացի այդ՝ ինքնավստահությունն օգնում է ամուր կանգնել ոտքերի վրա, ճիշտ գնահատել իրավիճակը և շրջապատող աշխարհը, իմանալ սեփական թերությունները և հասկանալ, որ գոյություն ունեցող թերություները արժանիքների շարունակությունն են։

Կանացիություն

Եվս մեկ շատ գրավիչ հատկություն։ Կանացիությունը որակ է, որ շատ բարդ է բացատրել բառերով։ Սա որակների ամբողջություն է, որն իր մեջ ներառում է սեքսուալություն, կոկետություն և այլն։ Տղամարդիկ սիրում են այսպիսի կնոջ կողքին գտնվել, քանի որ նրանք կարողանում են տղամարդկանց դարձնել ուժեղ, նշանակալից և մեծատառով տղամարդ։

Հոգատարություն և բարություն

Ցանկացած տղամարդ ցանկանում է, որ կինն իր հետ նուրբ և հոգատար լինի։ Նա մեծ հաճույքով կնոջ մեջ առաձնացնում է կարեկցելու, դրական կողմերը տեսնելու և ինչ-որ բանով ուրախանալու կարողությունները։

Դրական լինելը

Լավ տրամադրություն, աչքերի փայլ, ծիծաղ, հասարակ ժպիտ. այս ամենն իրական մագնիսներ են, որոնք ձգում են հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Տխուր տեսքը, դեպրեսիվ վիճակը, կյանքի հանդեպ վատատեսությունը սեքսուալ չեն։

Բնական լինել

Տղամարդիկ չեն սիրում այն կանանց, որոնք ինչ-որ բան ձևացնում են։ Նրանք սիրում են անկրկնելիներին և ոչ թե կրկնօրինակներին։ Մի մոռացեք այդ մասին։ Անբնականությունը նկատվում է ենթագիտակցական մակարդակում։ Դուք երբեք վստահություն չեք առաջացնի, եթե ձեզ դրսևորեք այնպես, ինչպես որ սովորաբար չեք դրսևորում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել