Կալիֆոտնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի բնակչուհին ինքնաթիռ է վարձել իր գողացված շան որոնումների համար և առաջարկել է 7 հազար դոլար պարգևավճար: Այս մասին գրում է Fox News-ը:

Էմիլի Թալերմոն իր ավստրալական հովվաշանը՝ Ջեքսոնին, կապել էր խանութի մոտ գտնվող նստարանից և գնացել գնումների: Վերադառնալով՝ նա հայտնաբերել էր, որ իր չորքոտանի կենդանին չկա: Տեսահսկման խցիկները ցույց են տվել, որ 5 տարեկան Ջեքսոնին տարել է անծանոթ անձը:

«Տղամարդը լուսանկարել է նրան, շոյել, նստել նրա կողքին, իսկ այնուհետև կապը քանդել է նստարանից և գնացել նրա հետ»,- ասել է շան տիրուհին:

Աղջիկը ամենուր թերթիկներ է սոսնձել Ջեքսոնի առևանգման մասին, սակայն դա չի օգնել վերադարձնելու կենդանուն: Ուստի Էմիլին որոշել է վարձել ոչ մեծ ինքնաթիռ: Օդանավի երկու ժամվա թռիչքը Թալերմոյին կարժենա 1,2 հազար դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել