Տեղի է ունենում ՀՖՖ անդամների արտահերթ ժողովը, որի ընթացքում նախ՝ կընտրվեն ՀՖՖ գործկոմի նոր անդամներ, որոնք էլ կընտրեն ՀՖՖ նոր նախագահին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՖՖ գործկոմի անդամները հրաժարական էին տվել։

Նշենք, որ ՀՖՖ նոր նախագահի պաշտոնում առաջադրվել էին 3 թեկնածու՝ Թովմաս Գրիգորյանը, Արմեն Մելիքբեկյանը և Խորեն Հովհաննիսյանը։ Վերջինս, սակայն, օրերս հայտ էր ներկայացրել՝ չեղարկելու իր թեկնածությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել