Factor.am-ը գրում է.

Թե՛ տնտեսական աճի ցուցանիշով, թե՛ տուրիզմի, թե առանձին ոլորտի ցուցանիշներով բավականին լավ արդյունքներ ենք գրանցել, որով առաջատար ենք մեր տարածաշրջանի և ԱՊՀ երկրների շարքում։ Այս մասին «Տնտեսությունը 2019 թվականին. արդյունքներ և մտահոգիչ միտումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«Կան մտահոգություններ, որոնք մենք էլ ենք կիսում։ Մեզ համար կարևոր է ոչ միայն աճը, այլ նաև զարգացումը։ Տարվա ընթացքում օրենսդրական կարգավորումների առումով բավական քայլեր են կատարվել, որոնք ուժի մեջ կդրվեն հաջորդ տարվանից։ Քայլեր կան, որոնց ազդեցությունը մեր հասարակությունը հաջորդ տարվանից անմիջապես զգալու է՝ օրինակ՝ նվազագույն աշխատավարձի աճը, թոշակների բարձրացումը և այլն»,- ասաց Թունյանը։

Նա նկատեց, որ տնտեսական աճի տեմպը լավ է, սակայն խնդիրներ, իհարկե, կան ։ «Այդ խնդիրներից կառանձնացնեի, մասնավորապես, մեր արագությունը, կարծում եմ՝ այդ փոփոխությունները պետք է իրագործենք, որովհետև ակնկալիքներն ու սպասելիքները մեծ են, աշխարհն էլ շատ արագ զարգանում է, ընդհանուր առմամբ, այս պահին մտահոգիչ որևէ հանգամանք չկա, ու հաջորդ տարի, համոզված եմ, շատ ավելի լավ ենք առաջ գնալու, հասարակությունն էլ անմիջական աճի ազդեցությունը զգալու է»,- եզրափակեց Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել