Operativ.am-ը գրում է․

Երկու տղամարդ մահացել դանակահարության հետեւանքով, որը Արեւմտյան Սասեկս կոմսության Կրոլի քաղաքում իրականացրել է երիտասարդ տղամարդը, հայտնում է Daily Express-ը։

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 11։00-ի կողմերը։ Դեպքի վայր եկած բժիշկները արձանագրել են երկու տուժածների մահը, երրորդը կրծքավանդակի շրջանում բազմաթիվ վնասվածքներ է ունեցել, շատ արյուն է կորցրել եւ հոսպիտալացվել է։

Ենթադրվում է, որ հարձակվողը ծանոթ է եղել զոհերի հետ։ Կասկածյալը կալանավորվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել