Քեզ կատարյալ մարդ պետք չէ երջանիկ լինելու համար: Բայց եթե դու տանջվում ես այն բանից, որ դեռևս միայնակ ես, կարևոր է հիշել, որ ինչ-որ մեկին գրավելու համար պետք է կենտրոնանալ սեփական անձի վրա: Լուրջ: Սկսիր հետևել այդ խորհուրդներին:

1. Երբ դու հետևում ես քեզ, մյուսները դա նկատում են

Դա չի նշանակում՝ մարզադահլիճ գնալ կազմվածքդ նախկին զուգընկերոջդ նյարդայնացնելու համար կարգի բերելու համար: Դա նշանակում է՝ կենտրոնանալ սեփական առողջությանդ վրա, ֆիզիկական և էմոցիոնալ: Դա տոքսիկ մարդկանց կասի, որ դու չես պատրաստվում անտեսել քեզ ինչ-որ մեկի երջանկության համար: Դա ճիշտ մարդկանց կասի, որ դու սիրում ես քեզ:

2. Երբ դու գիտես քո արժեքը, դու ստանդարտներ ունես

Միայնակ լինելը չի նշանակում, որ դու պակաս արժեքավոր ես ուրիշների համար: Դու պետք է հիշես, որ հարաբերությունների կարգավիճակը չի որոշում քո կարգավիճակը: Այդ ժամանակ դու քո ստանդարտները կունենաս ու քո կյանք կգրավես մարդու, ով նույնպես դա կանի: Երբ բարձր ստանդարտներ ունեցող երկու մարդ գտնում են միմյանց, արդյունքը կախարդական է:

3. Երբ դու սիրում ես ինքդ քեզ, դու սահմաններ ունես

Դու կարող ես մտածել, որ պետք է փոխես քո սահմանները, որ գտնես նրան, ով կցանկանա քեզ հետ լինել, բայց դա նորմալ չէ: Դու պետք է սահմաններ ունենաս, որ միշտ ինքդ քեզ համար մնաս առաջին տեղում: Եթե դու ինքդ քեզ չպաշտպանես, ապա ոչ ոք դա չի անի: Դու պարզապես կբացես դուռն այն մարդկանց համար, ովքեր կցանկանան քեզ օգտագործել:

4. Երբ դու ինքնաբավ ես, դու աննկարագրելի գրավիչ ես

Ո՞րն է ամենաոչգրավիչ բանը ժամադրության եկած մարդու մեջ: Երբ նա ցույց է տալիս, որ իրեն պետք են հարաբերություններ իրեն ավելի լավ զգալու համար: Բայց քեզ ոչ ոք պետք չէ, որ քեզ լրացնի, քանի որ դու առանց այդ էլ լրացնում ես քեզ: Դու ինքնաբավ ես, և դա ձգում է:

5. Երբ դու հիասքանչ կյանք ունես, դու ինչ-որ մեկի ավելի շատ կտաս

Միայն դու կարող ես որոշել՝ դու լա՞վ, թե՞ վատ կապրես: Միայն դու ես ստեղծում քո կյանքը: Եթե դու սպասում ես, որ քո կյանքում հայտնվի այն մարդը, ում հետ դու կսկսես լավ ապրել, ապա դու նրան ոչինչ չես կարող առաջարկել կամ տալ: Դու չես կարող ոչնչով գրավել նրան:

6. Երբ դու հանդիպում ես ինչ-որ մեկի հետ՝ ելնելով քո միայնության զգացողությունից, դա չի նշանակում, որ դու հուսահատ ես

Յուրաքանչյուրն է երբեմն իրեն միայնակ զգում, բայց դա միշտ չէ, որ վատ է: Դա պարզապես նշանակում է, որ քեզ պետք է ինչ-որ բանով զբաղվել, քեզ, քո անձի զարգացման համար օգտակար ինչ-որ բանով: Պետք չէ ժամադրությունների գնալ հուսահատությունից դրդված ու պարզապես վատնել քո և ուրիշի ժամանակը:

7. Երբ դու քեզ միայնակ լավ ես զգում, դու անկախ ես

Քեզ ոչ ոք պետք չէ, որ կյանքդ ավելի լավը դարձնես: Հենց դրա գիտակցությունն է քեզ ուժ տալիս: Դա քեզ օգնում է տեսնել, որ ամեն ինչից դու ինքնուրույն կարող ես գլուխ հանել, որ դու որևէ մեկի կարիքը չունես: Դա քեզ չափազանց գրավիչ է դարձնում:

8. Երբ դու սոցցանցերում ապացուցելու բան չունես, դու իրական ես

Շատերը փորձում են սոցցանցերում ներկայանալ նրանց դեմքով ու նրանց փոխարեն, ով իրենք չեն հանդիսանում: Հարաբերություններում դա սովորաբար շատ բան է փչացնում, հատկապես՝ առաջին հանդիպման ժամանակ, երբ հասկանում ես, որ իրական կյանքում քո առջև բոլորովին ուրիշ մարդ է:

9. Երբ դու հիշում ես քո պահանջմունքների մասին, քեզ հարգում են

Դու գիտես, թե ինչ ես ուզում, և դու գիտես, որ քո պահանջմունքները կարևոր են: Դա էական է հարաբերությունների մեջ, քանի որ քեզ օգնում է նկատել այն, ինչի հետ դու հաստատ չես կարող ապրել: Դա օգնում է չմնալ սխալ մարդու հետ:

10. Երբ դու չես փորձում որևէ մեկին տպավորել, դու քո կյանք ես գրավում ճիշտ մարդու

Դու չպետք է վատնես ժամանակդ՝ փորձելով ինչ-որ մեկի վրա տպավորություն գործել: Դա քեզ ստիպում է լինել այնպիսին, ինչպիսին որ չես հանդիսանում, այլ այնպիսին, ինչպիսինը, մտածում ես, որ տղամարդկանց դուր կգա: Երբ դու վստահ ես այն բանում, թե ով ես դու, երբ գիտես, որ չես պատրաստվում ճկվել ինչ-որ մեկի առաջ, դու կգրավես ճիշտ մարդու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել