Hraparak.am-ը գրում է․

ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ի հեճուկս ԱՄՆ-ի, որը ցանկանում է «հեռացնել» իրարից Ռուսաստանն ու Չինաստանը, Մոսկվան չի վատացնի իր հարաբերությունները Պեկինի հետ:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների թեմային անդրադարձ է եղել դեկտեմբերի 10-ին՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ժամանակ: «Մենք չենք վատացնի մեր հարաբերությունները Չինաստանի հետ միայն նրա համար, որ ամերիկացիները ուրախ չլինեն: Բայց հենց գաղափարը, որ պետք է հասնել նպատակներին դրական ձևով, համագործակցություն զարգացնելով, ոչ թե պատժամիջոցներով և վերջնագրեր ներկայացնելով, արժանի է առնվազն ընդունման», - ասել է Լավրովը:

Լավրովը նաև մեջբերել է ամերիկացի փորձագետի խոսքերը, թե «ԱՄՆ-ի համար իդեալական իրավիճակ կլինի, երբ իր հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ ավելի լավը կլինեն, քան Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները»: Սակայն, ըստ Լավրովի, դա իրատեսական չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել