Խոյ

Խոյ տղամարդիկ կարող են դեպրեցիայի մեջ գցել ցանկացած մարդու։ Երբեմն այս մարդու բնավորությունն ուղղակի անտանելի է դառնում։ Լինելով «կրակոտ» նշանի տիպիկ ներկայացուցիչ, Խոյերը շատ էներգետիկ և եսասեր մարդիկ են՝ ովքեր հանուն իրենց նպատակի պատրաստ են ամեն ինչի։ Խոյերը նաև շատ ագրեսիվ են և, որպես կանոն,նրանց առաջին զոհերը դառնում են հարազատ մարդիկ։

Ցուլ

Այս նշանի ներկայացուցիչների բնավորությունը կարող է քայքայել ցանկացած մարդու նյարդային համակարգ։ Այս նշանի տղամարդիկ ամենահամառն են և նրանց որևէ բան համոզելն անհնար է։ Իրենց համառությունն իրենք ընդունում են, որպես բնական երևույթ, սակայն կողքից թվում է, որ նրանք այդ ամենը անում են ի վնաս բոլորի։ Բացի այդ նրանք շատ ժլատ և մանրախնդիր մարդիկ են։

Երկվորյակներ

Երկվորյակների հետ ուղղակի հնարավոր չէ վայելել հանգիստը և լռությունը։ Այս նշանի ներկայացուցիչների հետ միշտ ինչ-որ բան է տեղի ունենում։ Նրանք ուղղակի չեն կարողանում հանգիստ նստել իրենց տեղում։ Սկզբում սա կարող է դուր գալ մարդկանց, սակայն ժամանակի ընթացքում այս ամենից սկսում ես հոգնել։  Բացի այդ Երկվորյակ տղամարդիկ սիրում են անտեղի հարցեր տալ և թափանցել մինչև հոգու խորքը։ Նրբանկատությունը նրանց մասին չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել