Շվեյցարիայիում գործող հինգ ԱԷԿ-ներից մեկը հանվել է շահագործումից, որպեսզի աստիճանաբար հրաժարվեն ատոմային էներգիայից, ինչպես որոշվել է 2017 թվականի հանրաքվեով։ Այս մասին դեկտեմբերի 20-ին հաղորդել է Reuters գործակալությունը։

373 մեգավատտ հզորությամբ կայանը, որը շահագործման է հանձնվել 1972 թվականին, բավականաչափ էներգիա էր արտադրում, որպեսզի ավելի քան 100 տարվա ընթացքում ծածկեր հարևան Բերն քաղաքի էներգիայի ծախսը։

Միջուկային էներգետիկայից հրաժարման որոշումը կայացվել էր 2017 թվականի հանրաքվեի արդյունքներով, որով նաև աջակցություն է հայտնվել երկրում արևային, քամու և հիդրոէներգետիկայի զարգացմանը։

Շվեյցարիայում մյուս ատոմակայանների աշխատանքի դադարեցման ժամանակացույցը դեռ որոշված չէ։ Հաջորդ կայանը, որը պետք է հանվի շահագործումից Բեցնաուն է՝ Գերմանիայի հետ սահմանին, որը երկրում ամենահնագույններից մեկն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել