Ստոկհոլմի դատարանը խղճացել է և հրաժարվել է արտաքսել Էրիթրեայից երկու փախստականների, որոնք բռնաբարել և ծեծի էին ենթարկել տեղի բնակչուհուն։ Այս մասին հաղորդում է Aftonbladet-ը։

Հանցագործությունը տեղի էր ունեցել սեպտեմբերին, Ստոկհոլմում։ Կինը գիշերը ծանոթացել էր տղամարդկանց հետ և նրանց իր տուն էր բերել։ Մի քանի ժամ անց նա ոստիկանություն էր զանգահարել և հաղորդում տվել իր նկատմամբ բռնության վերաբերյալ։

Դատարանը պարզել է, որ ներգաղթյալները մի քանի ժամ շարունակ ծեծել են կնոջը, այդ թվում դանակով, և բռնաբարել են։ Արդյունքում տղամարդկանց 5 տարվա ազատազրկման են դատապարտել և 140 հազար շվեդական կրոն տուգանքի։

Դատական նիստի ժամանակ դատախազը առաջարկել է հանցագործներին արտաքսել, սակայն դատավորը հրաժարվել է նման որոշում կայացնել, քանի որ իրենց հայրենիքում տղամարդկանց իրավունքները կարող էին ոտնահարվել։ Բանն այն է, որ նրանք Էրիթրեան անօրինական էին լքել՝ խուսափելով զինվորական ծառայությունից։ Դատարանը գտել է, որ Աֆրիկա վերադառնալու դեպքում նրանց կարող են հարկադրաբար բանակ տանել, ինչը հավասարազոր է հարկադիր աշխատանքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել