Panorama.am-ը գրում է.

«Ներկայումս մենք գտվում ենք շատ դժվարին ժամանակներում: Հայաստանի և նրա հետ միասին ողջ քաղաքական համակարգը գտնվում է անցումային շրջափուլում, ինչը լրջագույն մարտահրավեր է յուրաքանչյուր պետության համար»,- «Լուսավոր Հայաստան» կուսակցությամ հիմնադրման 4-ամյակին նվիրված միջոցառմանն ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, իրենց համոզմամբ, ինչպես այս, այնպես էլ ցանկացած մարտահրավերի կանխարգելման միջոցները պայմանավորված են քաղաքական  համակարգի որակով և կենսունակությամբ:

«Եթե մենք կարողանանք իսկապես կենսունակ և արդյունավետ քաղաքական  միջավայր ձևավորել, ապա կկարողանանք նաև կայուն, զարգացող, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական Հայաստան ունենալ»,- ասաց Է.Մարուքյանը:

Է. Մարուքյանի խոսքով, այս 4 տարիների ընթացում կուսակցությունն ունեցել են և նվաճումներ, և կորուստներ, վերելքներ ու ճգնաժամներ, միաժամանակ կարողացել են հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները, որովհետև հավատարիմ են մնացել իրենց առաքելությանը, սկզբունքներին, այն գաղափարներին, որոնց կրողն ու ջատագովն են իրենք որպես անհատներ:

«Հեղափոխությունից հետո շատ ուժեր չկարողացան դիմակայել այդ մեծ փոփոխությանը, իսկ մենք կանք, ամուր ենք, վճռական խոսքը դեռևս, ըստ էության, առջևում է: Շատերը կանխատեսում էին «Լուսավոր Հայաստանի» անհետացումն ու կործանումը, բայց մենք ոչ միայն չկործանվեցինք, ընդհակառակը՝ արձանագրված փոփոխությունների եռապատկումից, քառապատկումից մեր գոյության իմաստն ավելի իմաստավորվեց»,-նշեց կուսակցության ղեկավարը:

Նա ասաց, որ իրենց կարճաժամկետ նպատակն է հանդես հալ հզոր, կենսունակ ընդդիմություն, իսկ ընդդիմադիր լինելը  ինքնանպատակ չէ. «Մենք կառավարությանը երբևէ չենք քննադատել անիմաստ քննադատելու համար, մեր առաքելությունը եղել է և կա լինել իշխանության ամենահավանական, ամենահնարավոր մրցակիցն ու փոխարինողը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել