Pastinfo.am-ը գրում է.

«Լուսավոր Հայաստանի» անցնող 4 տարիները փշոտ, բայց և լուսավոր էին։ Այս մասին այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-ամյակի միջոցառմանն ասաց կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նա ընդգծեց, որ «Լուսավոր Հայաստանի» անցնող 4 տարիների ձեռքբերումները շատերն անհնարին էին համարում, բայց դա կուսակցությանը լրացուցիչ ուժ էր տալիս։
«Շատերը չեն հասկանում մեր հաջողության գաղտնիքը, շատերը չէին հասկանում՝ ինչն է մեզ առաջ շարժում, բաց եթե յուրաքանչյուրդ նայի ձեր կողքի կանգնածին, կտեսնի այդ շարժող ուժը։ Այդ ուժն այն մարդիկ են, այն լուսավորներն են, որ համախմբվել են հենց գաղափարի շուրջ, մոռացել են անձն ու սեփական շահը ու պատրաստ են իրենց բաժին զոհողությունը մատուցել հանուն այն երազանքի, որի համար մտել ենք քաղաքականություն»,-ասաց պատգամավորը։
Նա ընդգծեց, որ ներկա քաղաքական դաշտում գրեթե բոլորը փորձում են վնասել ու կոտրել «Լուսավոր Հայաստանին»։
«Դա չի ստացվելու և այդ ամենին ի հակառակ մենք մեծանում ու ուժեղանում ենք։ Բոլոր մարզերում ունենք ներկայացուցիչներ և տիպային մոդելով ստեղծում ենք տարածքային կառույցներ։Ստեղծում ենք մասնագիտական հանձնաժողովներ, որոնք ակտիվ աշխատում են և շուտով հանրությանը կներկայացնենք դրանց արդյունքները»,-ասաց Գորգիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել