Shamshyan.com-ը գրում է. 

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երևանի պետական համալսարանի բակում, վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 14:00-ի սահմաններում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակային հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները զննություն են կատարել տեղանքում, որտեղ հայտնաբերել են 2 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճներ:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը, որոնց տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չեն հրապարակվում:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել