Armenpress.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգում ընթանում է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպումը բացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ելույթում նշել է,  որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունների աշխատանքների վերաբերյալ պետությունների ղեկավարները համատեղ որոշումներ են կայացրել:

Նիստին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ավելի վաղ, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը նշել էր, որ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն ԱՊՀ  ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայանալու է պաշտոնական ընթրիք, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել