«Անսար Ալլա» շարժման ապստամբները (հուսիթներ), որոնք վերահսկում են Հյուսիսային Եմենը, գրանցել են ութ մահվան դեպք H1N1 վիրուսի (խոզի գրիպի) բռնկումից՝ հայտնում է ապստամբների կողմից վերահսկվող SABA գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ հուսիթների առողջապահության նախարար Թահա ալ-Մութավաքիլը հաղորդել է, որ արձանագրվել է սեզոնային գրիպի 1600 դեպք, այդ թվում ՝ մահվան 48 դեպք, որոնցից ութի դպեքում հաստատվել է, որ մահը N1H1 վիրուսից է:

Ալ-Մութավաքիլը բոլոր հիվանդանոցներին անցնել առավելագույն պատրաստվածության ռեժիմի և մեկուսացված սենյակներ նախապատրաստել խոզի գրիպի բուժման համար:

Եմենում հիվանդության հիմնական պատճառներից մեկը հիգիենայի բացակայությունն է, գրեթե լիովին քայքայված բժշկական ենթակառուցվածքը և սննդի պակասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել