Վերլուծաբանները ճանաչել են Apple-ի գերակայությունը սմարթֆոնների շուկայում 2019 թ.-ին: Counterpoint Research-ի ուսումնասիրության համաձայն, ընկերությանը բաժին է հասնում սմարթֆոնների համաշխարհային շուկայում հասույթի երկու երրորդը:

Փորձագետներն արձանագրել են, որ Apple-ի շահույթը կազմում է 66 % և 32 % եկամուտ՝ սմարթֆոնների ամբողջ ոլորտից:

Related image

Մեծ տարբերությամբ երկրորդ տեղում է Samsung-ը, որն ունի 17 % շահույթ: Counterpoint Research-ը կարծում է, որ կորեական ընկերության հաջողությունը պայմանավորված է Galaxy A գծի ընդլայնմամբ և Galaxy Note 10 շարքի սմարթֆոնների բարձր եկամտաբերությամբ:

https://thumbor.forbes.com/thumbor/960x0/https%3A%2F%2Fblogs-images.forbes.com%2Fgordonkelly%2Ffiles%2F2019%2F06%2FScreenshot-2019-06-07-at-03.14.22-Edited.jpg

Չինական Huawei, Oppo, Vivo և Xiaomi ապրանքանիշերը վերին հորիզոնականներում չեն: Վերլուծաբանների կարծիքով, այս ընկերությունները հիմնականում աշխատում են բյուջետային սմարթֆոնների հատվածում: Միևնույն ժամանակ, Huawei-ն և Xiaomi-ն փորձում են դրամայնացնել սպառողական բազան՝ առաջարկելով լրացուցիչ ծառայություններ: Counterpoint Research-ը կարծում է, որ 5G-ի ներդրումը դրականորեն կանդրադառնա չինական ապրանքանիշերի եկամուտների վրա 2020 թ.-ին:

https://www.ft.com/__origami/service/image/v2/images/raw/https%3A%2F%2Fs3-ap-northeast-1.amazonaws.com%2Fpsh-ex-ftnikkei-3937bb4%2Fimages%2F0%2F5%2F8%2F5%2F21085850-1-eng-GB%2F%E5%86%99%E7%9C%9F%E9%83%A8%E8%B3%87%E6%96%99%EF%BC%89%E3%83%95%E3%82%A1%E3%83%BC%E3%82%A6%E3%82%A7%E3%82%A4%E3%83%BB%E3%82%B8%E3%83%A3%E3%83%91%E3%83%B3%E3%80%80%E8%8F%AF%E7%82%BA%E6%8A%80%E8%A1%93%E3%80%80%E3%83%AD%E3%82%B420190521175442_Data.jpg?source=nar-cms

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել