Միացյալ Նահանգների Տեխասի համալսարանի գիտնականները հայտնաբերել են մի մեխանիզմ, որը բարձրացնում է մելանոմայի (մաշկի քաղցկեղ) բջիջների տարածման ռիսկն օրգանիզմում:

MedicalXpress-ի տվյալներով, նոր հետազոտության արդյունքները կօգնեն մշակել բուժման և կանխարգելման այնպիսի մեթոդներ, որոնք կանխում են ուռուցքների անցումը մահացու 4-րդ փուլի:

Հետազոտության համաձայն, այն բջիջները, որոնք հակված են մետաստազացման, կլանում են մեծ քանակությամբ կաթնաթթու: Նրանք իրենց մակերևույթին կրում են մեծ քանակությամբ կաթնաթթուների կրիչներ՝ MCT1: Լակտատը թույլ է տալիս բջիջներին բարձրացնել հակաօքսիդիչների արտադրությունը, ինչը նրանց օգնում է գոյատևել արյան մեջ:

Մկների վրա փորձարկումները ցույց են տվել, որ այն կրծողները, որոնց բուժել են MCT1-ով, արյան մեջ ունեն ավելի քիչ մելանոմայի բջիջներ և մետաստազացման ենթակա ուռուցքներ: Գիտնականները կարծում են, որ նմանատիպ մոտեցումը կարող է նվազեցնել մարդկանց շրջանում կրկնակի ուռուցքների առաջացման ռիսկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել