Shamshyan.com-ը գրում է.

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Բերքառատ գյուղի բնակիչ, 48-ամյա Էմիլ Ադամյանը իր վարած Land Rover մակնիշի 36 PO 878 համարանիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Սադունց գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդը, ում մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա, տեղում մահացել է:

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր ժամանած Բերքառատ գյուղի գյուղապետ Մերուժան Մինասյանը պատմել է, որ մահացածն ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել