Panorama.am-ը գրում է.

«Այսօրվա դրությամբ ՔԿՀ-երում 2230 անձ կա, որից 1028-ը կալանավոր են, իսկ 1202-ը դատապարտյալ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։

Գոյունյանի խոսքով, քրեակատարողական հիմնարկները նախատեսված են 5346 անձի պահպանության համար, այսինքն՝ լուծված է տարիներ շարունակ համակարգի համար խնդրահարույց հարցերից մեկը՝ ՔՀԿ-ներում գերբեռնվածության խնդիրը։

«Քրեակատարողական ծառայությունը կազմված է 2183 հաստիքանին միավորից, որից 200-ը կենտրոնական մարմնում, մնացած 1983-ը՝ ՔԿՀ-ներում։ Այսօրվա դրությամբ 140 թափուր հաստիք կա»,- նշեց Գոյունյանը։

Արթուր Գոյունյանը նշեց, որ ՔԿՀ-ներում առանձին ծառայությունների համար որոշված են եղել գումարի որոշակի դրույքաչափեր. «Օրինակ, հասարակության մեջ լուրեր են տարածված եղել, որ սահմանված հասանելիքից ավելի կարճատև տեսակցության համար գանձման ենթակա գումարի դրույքաչափը կազմել է 100 դոլար, երկարատև տեսակցության դեպքում՝ 300 դոլար, դրույքաչափեր են եղել սահմանված նաև մարմնավաճառի ծառայություններ մատուցելու համար՝ 300 դոլարի սահմաններում, իսկ ունևոր խավի համար մինչև 1000 դոլարի սահմաններում։ Գումարներ են գանձվել նաև տույժ չնշանակելու կամ նշանակված տույժը սահմանված ժամկետից շուտ հանելու համար և այլն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել