Ռուսաստանի քննչական կոմիտեն, որը հետաքննում է Մոսկվայի կենտրոնական Բոլշայա Լուբյանկա փողոցում տեղի ունեցած հրաձգությունը, մանրամասներ է հաղորդել կատարվածի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, մանրամասները ներկայացրել է քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

Նա հայտնել է, որ միջադեպի հետևանքով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության մեկ աշխատակից է զոհվել, ևս 5 մարդ, այդ թվում՝ մեկ քաղաքացի, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հիշեցնենք, որ սկզբում ԶԼՄ-ներում նշվում էր երեք հրաձիգի մասին: Նշվում է նաև, որ անվտանգության ևս երկու աշխատակից ծանր վնասվածքներ են ստացել:

Telegram «112»-ը հրապարակել է սպանված ենթադրյալ հրաձիգի լուսանկարը: Նրա ինքնությունը դեռ չի պարզվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել