«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանը երբեմն-երբեմն «պաշտոնական այցով» վերադառնում է Հայաստան, հանդիպո՞ւմ եք՝ հարցրինք նրա խորհրդական Թեւան Պողոսյանին։ «Ճիշտ չեք, նա Հայաստանում է լինում, երբեմն-երբեմն այցերով գնում է արտասահման` Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնելու, նոր տեխնոլոգիաներ բերելու, եւ դա անում է շատ բարձր որակով»:

Նա անցած տարի Հենրի Քիսինջերին էր Հայաստան հրավիրել, բայց Էլթոն Ջոնը եկավ, Քիսինջերը` ոչ։ «Այո, Քիսինջերը դեռ Հայաստան չի եկել, բայց դա չի նշանակում, որ դեռ չի գալու»: Ի դեպ, Քիսինջերն արդեն 96 տարեկան է։

Իշխանությունը ցանկանում է անցնել նախագահական կառավարման, Փաշինյանը ցանկանում է դառնալ նախագահ․ ի՞նչ մոտեցում ունեք այս հարցում։

«Երբ կլինի սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, մենք էլ, որպես ինստիտուտ, կարտահայտենք մեր վերաբերմունքը․ եկեք Հայաստանի ժողովրդի փոխարեն չորոշենք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել