Operativ.am-ը գրում է.

Չինաստանն ԱՄՆ-ին եւ Հյուսիսային Կորեային կոչ է արել վերսկսել երկխոսությունն ու աշխատել հարաբերություններում լարվածությունը վերացնելու ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանի ԱԳ փոխնախարար Լո Չժաոհուեյն ու Հս. Կորեայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Բիգունը հանդիպել են Պեկինում եւ կարծիքներ փոխանակել Կորեական թերակղզում փուլային ապամիջուկայնացման շուրջ: Կողմերը համաձայնել են շարունակել այդ հարցով քննարկումները:

Վերջին շաբաթներին Փհենյանը զենքի փորձարկումներ եւ «բառերի պատերազմ» է անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ մտավախություններ առաջացնելով, որ երկու երկրները կարող են վերադառնալ բախումներին:

Երկուշաբթի Չինաստանն ու Ռուսաստանը համատեղ առաջարկ են արել, որով ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ են արել չեղարկել Հյուսիսային Կորեայի արտասահմանցի աշխատողների եւ ներմուծման նկատմամբ որոշ պատժամիջոցներ՝ «փակուղուց դուրս գալու համար»:

«Դա ստեղծված իրավիճակում լավագույն ծրագիրն է»,- ասել է Լո Չժաոհուեյը՝ հավելելով, որ քաղաքական որոշումը դեռ հնարավոր է՝ չնայած լարվածության աճին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել