Operativ.am-ը գրում է.

Իտալական կարաբիներները հինգշաբթի գործողություն են իրականացրել մաֆիոզ «Նդրանգետա» կազմակերպության դեմ երկրի հարավում՝ ձերբակալելով 334 մարդու, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Սա ամենամեծ գործողությունն է Պալերմոյում մաքսիպրոցեսի ժամանակներից ի վեր»,- տեղեկացրել է Կատանձարո քաղաքի դատախազ Նիկոլա Գրատերին, որի հայտարարությունը հեռարձակել են իտալական հեռուստաալիքները։

«Իտալիայում «մաքսիպրոցես» են անվանում 1986-1992 թվականներին սիցիլիական մաֆիայի ներկայացուցիչների դեմ դատավարությունը, որը բանտ ուղարկեց մոտ 350 մաֆիոզիի։

Ներկա գործողությունը թույլ տվեց տապալել նդրանգետայի բոլոր խմբավորումները, որոնք գործում էին Վիբո Վալենտիա նահանգում։ Գրատերիի խոսքով՝ իրավապահների գործողությունները տեղի են ունեցել Իտալիայի բոլոր շրջաններում, «Ալպերից մինչեւ Սիցիլիա»։ Գործողության ծավալների մասին վկայում է ձերբակալությունների կարգադրության ծավալը, որը կազմում է 250 էջ, ավելացրել է դատախազը։ Իտալիայից բացի, ձերբակալություններ են կատարվել Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Բուլղարիայում։

«Գործողության եզրափակիչ փուլին մասնակցել է ավելի քան 3 հազար զինծառայող-կարաբիներ»,- ասել է Գրատերին։

Ձերբակալվածների մեծ մասը՝ 260 մարդ, նախնական կալանքի է վերցվել։ 416 կասկածյալների մեջ են հայտնվել քաղաքական գործիչներ, այդ թվում «Առաջ, Իտալիա» կուսակցության նախկին պատգամավորը, Պիցցո ոչ մեծ գավառական քաղաքի քաղաքապետը, Վիբո Վալենտիայի ոստիկանապետը, ինչպես նաեւ փաստաբաններ, տեղի գործարարներ եւ պաշտոնյաներ։

Ձերբակալվածներին մեղսագրվում են տարբեր մեղադրանքներ, այդ թվում հանցակցություն մաֆիոզ գործունեությանը, դրամաշորթություն, գույքի ապօրինի յուրացում, սպանություն, փողերի լվացում եւ կեղծիք, որոնցում «մաֆիոզ» բաղադրիչը կդառնա մեղմացուցիչ հանգամանք։

«Հետաքննությունը թույլ տվեց ի հայտ բերել քաղաքական եւ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ կլանների (նդրանգետաների) փոխադարձ շահերի առկայությունը, ինչպես նաեւ վավերագրել բոսերի եւ գործընկերների գագաթաժողովները, հանդիպումները եւ ժողովները»,- ասել է Կատանձարոյի դատախազը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել