Անգամ թշնամուդ չես ցանկանա, որ հայտնվի միջնադարյան հանցագործի դերում։ Մեղադրյալները ենթարկվում էին դաժան տանջանքների, որի ժամանակ նրանց սպասվում էր դանդաղ և տանջալից մահ։ Ներկայացնում ենք պատմության ամենադաժան մահապատիժները։

Մահ փղերի ոտքերի տակ

Այս դաժան մահապատիժը կիրառվել է միջին դարերում՝ Հարավային և Հարավարևմտյան Ասիայում։ Այն շատ էր կիրառվում հատկապես Հնդկաստանում, որտեղ հսկայական կենդանիները մարդկանց սպանում էին մինչև 19-րդ դարը։ Կենդանիները, կանգնելով զոհի գլխի կամ մարմնի այլ հատվածների, վրա ուղղակի ճզմում էին նրան։

Այրում էին մետաղական ցլի մեջ

Հին հույները հանցագործներին պատժում էին մետաղական ցլերի մեջ այրելու միջոցով։ Դժբախտին փակում էին  ցլի մեջ և նրա տակ խարույկ վառում։ Դաժան մահապատիժն ամբոխի սիրելի տեսարաններից էր։ Մետաղական ցլի քթի մեջ փոքրիկ խողովակներ կային․ երբ զոհը գոռում էր ցավից, այդ ձայնն անցնում էր նրանց միջով և հիշեցնում կենդանու ձայն։

Նստեցնում էին ցցի վրա

Բոլորին քաջ ծանոթ Դրակուլան մահապատժի այս մեթոդի մեծ սիրահարներից էր։ Վլադ Ցեպեշ 3-րդն իշխում էր Վալախիայում (ներկայիս՝ Ռումինիա) և լեգենդար վամպիրի նախատիպն է դարձել։ Այն ժամանակների նկարներում շատ պարզ երևում է, թե ինչպես են մարդուն մեծ ձողով ծակում։ Պատմաբանները պնդում են, որ իրականում այդ գործընթացը շատ ավելի դաժան է եղել։

Զոհին նստեցնում էին ցցի վրա, այնուհետև նրանից ծանր իր էին կապում, որի ազդեցության տակ էլ ցիցն ավելի խորն էր մտնում զոհի մեջ։ Վերջում ցցի ծայրը գլխի, պարանոցի կամ ուսերի հատվածից դուրս էր գալիս։

Սղոցում

Այս մահապատիժը շատ երկրներում է կիրառվել։ Հանցագործին գլխիվայր շրջում էին, և դահիճը նրան երկու մասի էր բաժանում։ Քանի որ մարդը գլխիվայր շրջված էր, արյունն անընդհատ դեպի ուղեղ էր հոսում, ինչի շնորհիվ էլ զոհը մինչև վերջ կենդանի էր մնում։  Այս մահապատժի մասին ամենից շատ հիշատակումներ հանդիպում են միջնադարյան Եվրոպայի պատմության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել