Խոյեր

Խոյերը կհանդիպեն մեկին, որը նրանց կսովորեցնի լինել ավելի հանգիստ և կբացահայտնի նրանց նուրբ կողմերը։ Սա հենց այն է, ինչի կարիքը հիմա ունեն այս նշանի ներկայացուցիչները։ Խոյերը լավ զուգընկեր գտնելուց հետո կհասկանան, որ կյանքը միայն մրցակցությունից չէ բաղկացած։

Երկվորյակներ

Հմայիչ և շփվող Երկվորյակները միշտ շրջապատված են երկրպագուներով, սակայն տևական հարաբերությունները նրանց ուժեղ կողմը չէ։ 2020 թվականի ամառը շատ հետաքրքիր մարդկանց կբերի նրանց կյանք։ Իրական սերը կարող է առաջանալ աշնանը, և այս անգամ Երկվորյակները նրան պատրաստ կլինեն։

Կույսեր

Կայուն, հանգիստ և անգամ խիստ Կույսերը պետք է պատրաստ լինեն, որ 2020 թվականը մի շարք գրավիչ իրադարձություններ է բերելու իր հետ։ Հաջողություն, արկածներ, ճանապարհորդություն․ այս ամենը լինելու է, սակայն մեծ է նաև նոր սիրո հավանականությունը։ Գլխավոր գործոնները, որոնց շնորհիվ Կույսերը կգտնեն իրենց երկրորդ կեսերին, դրական տրամադրվածությունն ու մի քիչ շատ ազատ ժամանակն են։

Կարիճներ

2020 թվականը Կարիճների համար լինելու է կրքի տարի։ Դուք ինչ-որ յուրահատուկ մեկին թույլ կտաք, որ նա տեսնի, թե ինչ է թաքնված ձեր սառնասիրտ և անգամ դաժան կերպարի տակ։ Մարդիկ ձեզ համարում են առեղծվածային, բայց և գրավիչ մարդ։ Մի քիչ թուլացնելով ձեր պաշտպանությունը՝ մարդկանց թույլ կտաք, որ իրենց հարմարավետ զգան ձեր կողքին։

Այծեղջյուր

Հավանաբար 2019 թվականին դուք հոգ էիք տանում ուրիշների մասին և շատ մարդկանց հանդիպելու ժամանակ չեք ունեցել։ Եկել է ժամանակը, որ կենտրոնանաք ինքներդ ձեզ վրա։ Ձեր կենդանացած հետաքրքրասիրության շնորհիվ մի շարք նոր մարդկանց կհանդիպեք, որոնց մեջ էլ կգտնենք ձեր երկրորդ կեսին։ Մի քանի բարդ տարիներից հետո դուք կրկին հուզմունք և ուրախություն կապրեք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել