American Airlines ավաընկերության մեխանիկը ընդունել է մեղքը՝ խոստովանելով, որ փորձել է վնասել ուղևորատար ինքնաթիռի համակարգը, գրում է The Wall Street Journal- ը:

Տղամարդը, որը իրաքյան ծագում ունի, աշխատել է ավաընկերությունում 30 տարի:

Հիշեցնենք, որ 2019թ հունիսի 17-ին Մայամի-Բահամյան կղզիներ չվերթն իրականացնող ինքնաթիռի օդաչուն համակարգում հայտնաբերել է անսարքություններ: Որոշվել է դադարեցնել չվերթը: Ինքնաթիռում եղել է 150 մարդ։

Տեսախցիկների ձայնագրությունները դիտելուց հետո քննիչները հայտնաբերել են, որ համակարգերը վնասել է մեխանիկը:

Հարցաքննությունների ընթացքում մեխանիկը հայտարարել է, որ նման քայլի է դիմել ցածր աշխատավարձի պատճառով: Նա, իբր հույս ուներ, որ իրեն հավելյալ կվճարեն արտաժամյա աշխատանքի համար: Միևնույն ժամանակ տղամարդը պնդել է, որ չի ցանկացել ավիավթար հրահրել:

Սակայն քննիչները չեն բացառում ահաբեկչության վարկածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել