Hraparak.am-ը գրում է.

Առողջապահության փոխնախարար Լեւոն Հակոբյանը կանգնած է պաշտոնը կորցնելու հանգամանքի առաջ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախարար Արսեն Թորոսյանն ուզում է Հակոբյանից ազատվել՝ նրա փոխարեն բերելով աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանին։

Ըստ մեր աղբյուրի, Արսեն Թորոսյանը նամակով դիմել է վարչապետին՝ խնդրելով աշխատանքից ազատել Լևոն Հակոբյանին, ինչի մասին փոխնախարարը ինչ-որ կերպ իմացել է և դեռ դեկտեմբերի սկզբին մամուլի միջոցով փորձել է աղմուկ բարձրացնել իր հնարավոր պաշտոնանկության և Արսեն Թորոսյանի հովանավորյալ Արտյոմ Սմբատյանի՝ պաշտոնին չհամապատասխանելու շուրջ։

Ինչպես մեզ ասացին, մամուլում բարձրացած աղմուկը չի օգնել փոխնախարարին և նրա պաշտոնանկությունը ժամերի հարց է։

Նշենք, որ մամուլն ավելի վաղ գրել էր, որ Սմբատյանը  չի համապատասխանում գլխավոր քարտուղարի պաշտոնի համար նախատեսված օրենքով սահմանված պահանջներին: Փաստացի, շուրջ 9 ամիս բարձր պաշտոն զբաղեցնող Սմբատյանը չի դիմել Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար հայտարարվող մրցույթին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել