Խստորեն դատապարտում եմ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա գիշերային հարձակումը:

Երկրում այլակարծության, խոսքի և մամուլի ազատությունների նկատմամբ ճնշումները սաստկանում են՝ ստանալով խուլիգանական բնույթ, ինչի փաստացի քաղաքական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները:

Նրանք պարտավոր են ոչ միայն արագ բացահայտել կատարողներին և պատվիրատուներին, այլև քայլեր ձեռնարկել երկրում քաղաքական կլիմայի վերականգման համար:

Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու:

Իմ զորակցությունն եմ հայտնում «Ժողովուրդ» օրաթերթի ողջ խմբագրակազմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել