Hraparak.am-ը գրում է.

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի աղմկահարույց ձերբակալությունից «Հրապարակ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ 

Մեր տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 7 ամիս գաղտնալսել է Լոռեցյանին․ գաղտնալսման սարք (ժուչոկ) է տեղադրել նրա աշխատասենյակում՝ Լոռեցյանի կողմից թմրանյութ օգտագործելու կասկածանքով։ Այդ գաղտնալսման արդյունքում էլ  ԱԱԾ-ն իմացել է կաշառքի մասին։ 

Նշենք, որ այս գործով կալանավորված է ոչ միայն փոխնախարարը, այլ նաեւ նրա վարորդը եւ «Լոկոմոտիվ» ակումբի նախագահ Հրաչյա Քանանյանը 

Հիշեցնենք, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Արայիկ Հարությունյանի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել