«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հիմա էլ ՀՀ ԱԻՆ նախկին աշխատակիցներն են դատի տվել նախարարությանը` պահանջելով իրենց վերականգնել նախկին պաշտոններին:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ, կարծես թե, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի դեմ ինչ-որ մարդիկ են «աշխատում», ովքեր ուղղորդում են այնպիսի գործողություններ, որպեսզի ամեն կերպ վարկաբեկեն Ցոլակյանին ու նրա կայացրած որոշումները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահին դատական հայց է ներկայացրել նախարարության դեմ ԱԻՆ փրկարար ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Ծատուրովը և ԱԻՆ աշխատակից Կարեն Գևորգյանը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ` պարզելու համար, թե ինչ է կատարվում նախարարությունում: «Ես որևէ նման տեղեկություն չունեմ` դատական հայցերի հետ կապված: Ի՞նչ կադրային ջարդի մասին կարող է խոսքը լինել, նման բան չկա: Եթե որևէ սխալ արարք թույլատրվել է, աշխատանքից ազատում եղել է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել