«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» մանկամսուր է հիշեցնում, որտեղ պարբերաբար ինչ-որ մեկը չարաճճիություն է անում։ Երեկ հերթը Վաղարշակ Հակոբյանինն էր՝ սփյուռքի նախկին նախարար, այժմ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի մոտ ընկերոջն ու համակուրսեցունը։

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի տարեկան ամփոփիչ ասուլիսն էր, որի անդամն է նաեւ Հակոբյանը։ Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հատուկ էկրանի վրա ասուլիսի սկզբում ցուցադրում էր «Կենտրոն» հեռուստաընկերության ռեպորտաժները՝ իր գործունեության մասին, թե ինչպես է գնացել Բագրատաշեն, ռուսներն ինչպես են ներկայացրել իրեն, ողջունել, ծափահարել։

Հակոբյանը ցուցադրության սկզբից սկսեց բարձրաձայն փռթկալ, ապա հռհռալ, գլուխը թաքցնել սեղանի տակ, կեսից նրան միացավ նաեւ իմքայլական Սերգեյ Ատոմյանը։ Ի վերջո, Հակոբյանը դուրս եկավ սենյակից եւ սկսեց բարձրաձայն հռհռալ միջանցքում ու վերադարձավ միայն այն ժամանակ, երբ Մելքումյանն ավարտել էր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել