«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 21-ին «Լուսավոր Հայաստանը» կնշի կազմավորման 4 տարին, դրանից 2-3 օր անց էլ կհրավիրի կառավարող խորհրդի նիստ, որպեսզի որոշի՝ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը մնո՞ւմ է, թե՞ հեռանում Երեւանի ավագանուց։ Խորհուրդը բաղկացած է 10 անդամից։

Տեղեկություններ կան, որ մեծամասնությունը դեմ կքվեարկի Խաժակյանին ավագանու մանդատից զրկելու որոշմանը, եւ գլխավոր հիմնավորումը կլինի այն, որ «Լուսավորը» չի կարող արհամարհել, հրաժարվել իրեն տված վստահության քվեից, քանի որ Խաժակյանի մանդատն անցնելու է Անահիտ Բախշյանին, ով ԼՀԿ անդամ չէ։ Խորհուրդը կհայտարարի, որ ԼՀԿ-ն այսուհետ պատասխանատվություն չի կրում գործընկեր կանանց պահվածքի համար։ Իսկ ի՞նչ նպատակ էր հետապնդում այս ողջ «բոլոլան»։

ԼՀԿ մեր աղբյուրն անկեղծացավ․ «Հանրապետության» գործընկերներին դաստիարակելու, մեր ռեսուրսով նրանց վարկանիշը չմեծացնելու, հընթացս իշխանությանը հավատարմության ժեստ անելու, որ իրենք «բովանդակային» աշխատանքով են զբաղված, այլ ոչ թե սկանդալներ եւ շոուներ սարքելով»։

Իսկ արդյունքում կունենանք հերթական դաշինքի փլուզումը, որ Հայաստանի քաղաքական դաշտում սովորական երեւույթ է, քանզի դրանք չեն ձեւավորվում գաղափարների ու սկզբունքների համադրությամբ, այլ տվյալ պահի նպատակահարմարությամբ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել