Ամերիկյան օնկոլոգիական ընկերության մասնագետները կրծագեղձի քաղցկեղից խուսափելու միջոց են հայտնաբերել։ Պարզվում է, որ հիվանդության հավանականությունը նվազում է ավելորդ քաշի կորստի դեպքում։ Այս մասին հաղորդում է EurekAlert-ը։

Գիտնականները հետազոտել են 50-ից բարձր տարիքի 180 հազար կանանց տվյալներ, որոնք մասնակցել են տասը տարբեր հետազոտությունների։ Տասը տարվա ընթացքում նրանց քաշը երեք անգամ գնահատվում է։ Հետազոտության սկզբում, հինգ տարի անց և չորս տարի անց։ Արդյունքները ցույց են տվել, որ այն կանանց մոտ, որոնք քաշ են կորցրել և պահպանել են այդ քաշը, կրծագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունն ավելի ցածր է, քան նրանց մոտ, ում քաշը չի փոխվել։

Կանայք, որոնք 2-4,5 կիլոգրամ են նիհարել, 13 տոկոսով ավելի քիչ են հիվանդանում քաղցկեղով։ Քաշի նվազումը 4,5-9 կիլոգրամով նպաստել է քաղցկեղի ռիսկի նվազմանը 16 տոկոսով, իսկ ինը կիլոգրամից ավել քաշի կորուստը՝ 26 տոկոսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել