ԱՄՆ իշխանությունները իրավունք ունեն առգրավել ԿՀՎ նախկին աշխատակից և Ազգային անվտանգության գործակալության կապալառու Էդվարդ Սնոուդենի «Անձնական գործ» գրքից ստացված հասույթը: Նման որոշում է կայացրել Վիրջինիայի շրջանային դատավորը, հայտնում է Bloomberg-ը:

Նշվում է, որ այս գիրքը տեղեկություններ է պարունակում, որոնք Սնոուդենը ԿՀՎ-ի և ԱԱԳ-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն նախքան հրապարակումը պարտավոր էր ներկայացնել քննարկման: Այդ իսկ պատճառով նա չի կարող շահույթ ստանալ «Անհատական գործ»-ի վաճառքից:

ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Ջոդի Հանթը նշել է, որ Միացյալ Նահանգների՝ ազգային անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու հնարավորությունը կախված է աշխատակիցների կողմից դրանց չբացահայտման համաձայնագրերին հետևելուց: Հանթը հավելել է, որ իշխանությունները թույլ չեն տա «առանձին անձանց հարստանալ Միացյալ Նահանգների հաշվին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել