Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ВАЗ 21215 մակնիշի 35 MG 092 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Դդմաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, այնուհետև գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Դդմաշեն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արամ Քոչարյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի՝ Դդմաշեն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Շավարշ Գրիգորյանը, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի և ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Անտոնյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում Սևանի հիվանդանոցի դի տեղափոխող բրիգադի ուշացման պատճառով իրավիճակը լարվել էր, ու մահացածի հարազատներն ասում էին. «45 րոպե է՝ սպասում ենք, թե երբ է դի տեղափոխող բրիգադը գալու, որպեսզի մեր մահացած հարազատին տեղափոխեն դիահերձարան»։

Քաղաքացիները նույնիսկ ցանկություն էին հայտնում, որ իրենց ավտոմեքենայով տեղափոխեն, որպեսզի այս ցրտին դին չմնար գետնին։ Այնուամենայնիվ, ժամանած շտապօգնության ավտոմեքենայով դին տեղափոխվեց։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը ոստիկանության նախկին աշխատակից է եղել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել