Factor.am-ը գրում է.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ է ատելության խոսքի դեպքում օրենքի շրջանակում խիստ մոտեցմանը, բայց դա պետք է վերաբերի ոչ միայն թիրախային խմբերին, այլև բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ պաշտոնյաներին։

«Որ օրը խոսք եմ ասում, որն իշխանական թիմի քիմքին հաճո չէ, ֆեյք ֆաբրիկայի հրոսակներն ամենաայլանդակ վիրավորանքներով հարձակվում են ինձ վրա»,- ընդգծեց նա։

Իսկ արդյոք պատգամավորն ատելության խո՞սք է համարում վարչապետի կողմից ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, թաթիկները կտրելու վերաբերյալ հայտարարությունները, Զոհրաբյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի այդ խոսքերում նեգատիվ կա, բայց «Իմ քայլ»-ի պատգամավորները կարծում են, թե դա ատելության խոսք չէ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել