Panorama.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանի դահլիճում անդրադարձավ իր հասցեին արված այն հայտարարությանը, թե վտանգ է ներկայացնում։ Նա հիշեցրեց, որ եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը, ապա՝ նաև Հայաստանի,  ղեկավարել է Արցախը պատերազմի ողջ ընթացքում։

Քոչարյանը հիշեցրեց, որ իր նախագահության տարիներին Հայաստանը լքել է աղքատ երկրների շարքը, դարձել է միջին եկամուտ ունեցող երկիր ու մինչ օրս պահպանվել է այդ կարգավիճակը։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքն ընդհատվեց մարտիմեկյան դեպքերից տուժած Արթուր Ավագյանի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի բավականչություններով. «Հարգելի դատարան, հիմա ի՞նչ է մենք պիտի գնանք վիճակագրություն ստուգենք, տեսնենք ճի՞շտ է ասում»։

Սաֆարյանին սկսեցին միանալ տուժողները, նրանց արձագանքեցին Քոչարյանի  փաստաբանները։ Դատավորն ի վերջո բարկացավ տուժողի վրա, հայտարարեց՝ խանգարում է նիստերին։

Ռոբերտ Քոչարյանը շարունակելով իր խոսքը, նկատեց. «Եթե նման արդյունքներ ունեցող մարդը համարվում է վտանգ պետականության համար, էլ ի՞նչ ասեմ, ուրեմն՝ մենք մանկուրդների երկիր ենք, ուղղակի այսքանը ցանկացա ավելացնել»։

Քոչարյանի խոսքին հետևեցին դատարանի դահլիճում գտնվող նրա աջակիցների բացականչությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել